Հոդված 19. Փրկարարական ծառայության կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և դրանից զրկելու կարգը
Հոդված 19. Փրկարարական ծառայության կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և դրանից զրկելու կարգը
1. Ծառայողներին փրկարարական կոչում շնորհվում է` հաշվի առնելով նրանց մասնագիտական պատրաստությունը, կարգապահությունը, զբաղեցրած պաշտոնը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ: 2. Ծառայողին փրկարարական կոչում շնորհվում է անհատական կարգով: Դա լինում է սկզբնական, հերթական և արտահերթ: 3. Փրկարարական կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը (այսուհետ` կառավարություն):
4. Ծառայողների փրկարարական կոչումն իջեցվում է մեկ աստիճանով` տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ` որպես կարգապահական տույժ: Ծառայողները փրկարարական կոչումից զրկվում են դատարանի դատավճռով:
Ծառայողների փրկարարական կոչումն իջեցնելը, դրանից զրկելը և հետագայում վերականգնելն իրականացվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով: (19-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն)