Հոդված 62. Փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը
Հոդված 62. Փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը
1. Ծառայողները զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝ ա) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում այլ պաշտոնի նշանակվելիս. բ) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
գ) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայությանը սահմանափակ պիտանիության կապակցությամբ բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա, համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում:
դ) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
ե) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)
2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը:
(62-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն)