Հոդված 31. Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելը
Հոդված 31. Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելը
(վերնագիրը խմբ. 16.12.22 ՀՕ-488-Ն)
1. Փրկարար ծառայության տնօրենին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը:
2. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ նշանակում և ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:
3. Փրկարար ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:
4. Փրկարար ծառայության ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը:
4.1. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության ավագ և միջին խմբի պաշտոններում պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից (ծառայությունից) ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:
5. Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար վարվում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարելու կարգը և առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
(31-րդ հոդվածը լրաց. 18.03.09 ՀՕ-60-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ. 07.04.16 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-401-Ն)
(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(24.10.24 ՀՕ-401-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)
(հոդվածը 11.09.25 ՀՕ-295-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)