Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-12-ից մինչև 2025-10-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 58. Ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

գործել է մինչև 2025-10-28Բացել ARLIS-ում

Հոդված 58. Ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը: Փրկարարական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:

2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված նախազգուշացում և նկատողություն տույժերից բացի, կարող են կիրառվել նաև հետևյալ տույժերը.

ա) հերթական արձակման իրավունքից զրկում.

բ) հատուկ կրթաթոշակից զրկում.

գ) ուսումնական հաստատությունից ազատում:

3. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տույժերի նշանակման լիազորություն կարող է պատվիրակվել փրկարար ծառայության տնօրենին:

4. Փրկարար ծառայության պաշտոնյաների նկատմամբ կարգապահական տույժեր կարող է կիրառել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

(58-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ., լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-488-Ն)

(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(հոդվածը 11.09.25 ՀՕ-295-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։