Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-02-15։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-02-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 14. Փրկարարական ծառայության կոչումները

գործել է մինչև 2026-02-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. Փրկարարական ծառայության կոչումները

1. Փրկարարական ծառայության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.

ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ`

- փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ,

- փրկարարական ծառայության գեներալ-մայոր.

բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում`

- փրկարարական ծառայության գնդապետ.

գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`

- փրկարարական ծառայության փոխգնդապետ,

- փրկարարական ծառայության մայոր.

դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`

- փրկարարական ծառայության կապիտան,

- փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ,

- փրկարարական ծառայության լեյտենանտ.

ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`

- փրկարարական ծառայության ավագ ենթասպա,

- փրկարարական ծառայության ենթասպա,

- փրկարարական ծառայության ավագ,

- փրկարարական ծառայության ավագ սերժանտ,

- փրկարարական ծառայության սերժանտ,

- փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ,

- փրկարարական ծառայության շարքային:

2. Փրկարար ծառայության տնօրենին և նրա տեղակալներին շնորհվում են փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ և փրկարար ծառայության գեներալ-մայոր կոչումները:

2.1. Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը:

3. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին փրկարար ծառայության համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-488-Ն)

5. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, տվյալ կոչումով ծառայելու ժամկետը լրանալուց հետո` ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածում նշված՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության (այսուհետ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն)՝ փրկարար ծառայության ոլորտում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով սովորողներին, ասպիրանտներին կոչումներ շնորհվում են ուսումնառության անցնելուց առաջ զբաղեցրած պաշտոնին համապատասխան:

6. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

7. Փրկարարական ծառայությունը սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե» և «ժա» կետերի հիմքով դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ., լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն, խմբ., փոփ. 16.12.22 ՀՕ-488-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-401-Ն)

(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(24.10.24 ՀՕ-401-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

(հոդվածը 11.09.25 ՀՕ-295-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։