Հոդված 53. Հիվանդության արձակուրդը
Հոդված 53. Հիվանդության արձակուրդը
1. Հիվանդության պատճառով ծառայողին արձակուրդ տրվում է Լիազոր մարմնի ղեկավարի ստեղծած բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Մինչև Լիազոր մարմնի բժշկական հանձնաժողովի ստեղծումը եզրակացությունը տալիս է կառավարության լիազորած համապատասխան բժշկական հանձնաժողովը:
2. Հիվանդության պատճառով ծառայողին տրվում է արձակուրդ 30-60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի:
3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամկետներ՝ վեց ամսից ոչ ավելի:
Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել Լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ՝ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո ծառայողները ենթակա են բժշկական հանձնաժողովի հետազոտման՝ փրկարարական ծառայությանը պիտանելիությունը որոշելու համար:
4. Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում:
5. Ծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:
(53-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն)
(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)