Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-15-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-05-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

Հոդված 36. Ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը

գործել է մինչև 2026-05-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 36. Ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը

1. Ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`

ա) բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնողները՝ ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի՝ Փրկարար ծառայության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնողները՝ առնվազն վեց ամիս ծառայելուց հետո.

բ) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում` ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

գ) այլ պաշտոնի, առողջական վիճակից ելնելով` համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

դ) (կետն ուժը կորցրել է 21.04.23 ՀՕ-132-Ն)

2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն 3 տարի առաջ:

(36-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ., փոփ. 21.04.23 ՀՕ-132-Ն)

(21.04.23 ՀՕ-132-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։