Գլուխ 8 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ վարձատրությունը, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 52. Լրացուցիչ արձակուրդը
Հոդված 52. Լրացուցիչ արձակուրդը
1. Փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդը տրվում է` ա) ծառայության հատուկ պայմանների և վնասակար աշխատանք կատարելու համար` մինչև 10 օր տևողությամբ. բ) ընտանեկան հանգամանքների բերմամբ և այլ հարգելի պատճառներով` 10 օր տևողությամբ:
2. Ծառայողի ցանկությամբ լրացուցիչ արձակուրդը միացվում է հերթականին:
3. Լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ և այլ պայմանների ցանկը սահմանում է կառավարությունը: