Հոդված 103. Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը
Հոդված 103. Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը
1. Փրկարարական ծառայության ծառայողներին կենսաթոշակները հաշվարկելիս և նշանակելիս սահմանվում են հետևյալ հավելումները.
ա) պատերազմի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հաշմանդամ դարձածներին` ըստ հաշմանդամության խմբերի, սույն օրենքի 91-րդ հոդվածով հաշվարկվող` հաշմանդամության կենսաթոշակի նվազագույն չափով.
բ) պատերազմի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի չափով.
գ) իրենց խնամքի տակ անաշխատունակ խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուների համար` յուրաքանչյուր անաշխատունակ խնամարկյալին` բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով.
դ) առաջին խմբի հաշմանդամներին` բազային կենսաթոշակի 60 տոկոսի, իսկ երկրորդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաև 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուներին` բազային կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
ե) Հայաստանի ազգային հերոսների, նախկին ԽՍՀՄ հերոսների, 1-ին և 2-րդ կարգի Մարտական խաչ, ինչպես նաև Փառքի երեք աստիճանների շքանշանակիրների համար` բազային կենսաթոշակի 40 տոկոսի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված հավելումները կարող են հաշվեգրվել միաժամանակ, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասի «ա» և «բ» կետերով նախատեսվածների, բայց ընդհանուր գումարով բազային կենսաթոշակի եռապատիկից ոչ ավելի: