Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-04-16-ից մինչև 2009-10-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 99. Կենսաթոշակների նշանակման ժամկետները

գործել է մինչև 2009-10-26Բացել ARLIS-ում

Հոդված 99. Կենսաթոշակների նշանակման ժամկետները

1. Սույն օրենքի համաձայն` հաշվարկվող կենսաթոշակները նշանակվում են`

ա) երկարամյա ծառայության և հաշմանդամության կենսաթոշակները` ծառայությունից ազատվելու կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամությունը հաստատելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու դիմումը տրվել է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամության հաստատումից հետո` 12 ամսից ոչ ուշ.

բ) կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը` կենսաթոշակի իրավունքի առաջացման օրվանից, եթե կենսաթոշակի համար դիմումը տրվել է կերակրողին կորցնելու օրվանից հետո` 12 ամսից ոչ ուշ:

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետներից ավելի ուշ դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

3. Ծառայողներին հաշմանդամության կենսաթոշակները նշանակվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի սահմանած հաշմանդամության ամբողջ ժամանակաշրջանի համար:

4. Ծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են ցմահ:

5. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում է այն ամբողջ ժամանակամիջոցի համար, որի ընթացքում զոհված (մահացած) ծառայողի ընտանիքի անդամը պահպանում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը:

6. Կենսաթոշակի չափի փոփոխումը կամ ընտանիքի անդամներին կենսաթոշակի վճարման դադարեցումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբից, որի ընթացքում առաջացել են կենսաթոշակի չափի փոփոխման կամ վճարման դադարեցումը պայմանավորող հանգամանքներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։