Հոդված 88. Երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակման պայմանները
Հոդված 88. Երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակման պայմանները
1. Երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվում են այն ծառայողները, ովքեր`
ա) ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն օրացուցային 20 և ավելի տարվա փրկարարական ծառայության ստաժ.
բ) տարիքի, առողջական վիճակի կամ հաստիքների կրճատման պատճառով փրկարարական ծառայությունից արձակվելու պահին 50 տարին լրանալու դեպքում ունեն 25 և ավելի տարվա ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժ, որից 8 օրացուցային տարուց ոչ պակասը կազմում է փրկարարական ծառայությունը:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված փրկարարական ծառայության ստաժի բացակայության դեպքում ծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: