Հոդված 93. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելու պայմանները
Հոդված 93. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելու պայմանները
1. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքի այն անաշխատունակ անդամներին, որոնք գտնվել են նրա խնամքի տակ, իսկ անաշխատունակ զավակներին, անաշխատունակ ծնողներին և անաշխատունակ ամուսնուն` անկախ այն բանից` զոհված (մահացած) կերակրողի խնամքի տակ եղել են, թե ոչ:
2. Կերակրողին կորցնելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում` անկախ կերակրողի զոհվելու (մահանալու) պատճառից և անցած ժամանակաշրջանից:
3. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ:
4. Կերակրողին կորցնելու դեպքում ընտանիքի անդամի պահանջով սոցիալական կենսաթոշակի նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին:
Կենսաթոշակի բաժնի առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:
5. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոխելիս կենսաթոշակը փոփոխվում է կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան: