Գլուխ 16 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 113. Փրկարարական ծառայությունում ծառայությունը կանոնակարգող կանոնագրքերի և սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը
Հոդված 113. Փրկարարական ծառայությունում ծառայությունը կանոնակարգող կանոնագրքերի և սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը
1. Փրկարարական ծառայությունում ծառայությունը կանոնակարգող հրդեհային պահպանության մարտական, ծառայության, փրկարարական ծառայության և այլ կանոնագրքերը հաստատվում են օրենքով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
2. Սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներում փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2005 թ. օգոստոսի 13
Երևան
ՀՕ-171-Ն