Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՐԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 8. Հայաստանի փրկարար ծառայության պարտականությունները
Հոդված 8. Հայաստանի փրկարար ծառայության պարտականությունները
1. Հայաստանի փրկարար ծառայությունը պարտավոր է`
ա) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելիս ու իրականացնելիս պաշտպանել և փրկել անձի կյանքն ու առողջությունը.
բ) պատրաստ լինել փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կատարմանը.
գ) ապահովել սույն օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված խնդիրների կատարումը:
2. Հայաստանի փրկարար ծառայության վրա այլ պարտականություններ կարող են դրվել օրենսդրությամբ: