Հոդված 14. Փրկարարական ծառայության կոչումները
Հոդված 14. Փրկարարական ծառայության կոչումները
1. Փրկարարական ծառայության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.
ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ`
- փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ,
- փրկարարական ծառայության գեներալ-մայոր.
բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում`
- փրկարարական ծառայության գնդապետ.
գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`
- փրկարարական ծառայության փոխգնդապետ,
- փրկարարական ծառայության մայոր.
դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`
- փրկարարական ծառայության կապիտան,
- փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ,
- փրկարարական ծառայության լեյտենանտ.
ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`
- փրկարարական ծառայության ավագ ենթասպա,
- փրկարարական ծառայության ենթասպա,
- փրկարարական ծառայության ավագ,
- փրկարարական ծառայության ավագ սերժանտ,
- փրկարարական ծառայության սերժանտ,
- փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ,
- փրկարարական ծառայության շարքային:
2. Փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին կոչումներ շնորհում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը:
4. Փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ շնորհում է Փրկարար ծառայության տնօրենը:
5. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, տվյալ կոչումով ծառայելու ժամկետը լրանալուց հետո` ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի: Հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատությունների սովորողներին, ասպիրանտներին կոչումներ շնորհվում են ուսումնառության անցնելուց առաջ զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
6. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
7. Փրկարարական ծառայությունը սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե» և «ժա» կետերի հիմքով դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:
(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն)