Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-31-ից մինչև 2013-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 9 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 57. Ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

գործել է մինչև 2013-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 57. Ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, արտակարգ իրավիճակների դեպքում անձնուրաց ծառայության, ծառայողական պարտականությունները, ինչպես նաև առաջադրանքները պատշաճ կատարելու համար փրկարարական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

ա) շնորհակալության հայտարարում.

բ) միանվագ դրամական պարգևատրում.

գ) հուշանվերով պարգևատրում.

դ) մեդալի կամ կրծքանշանի շնորհում.

ե) պարգևատրում պատվոգրով.

զ) (կետն ուժը կորցրել է 17.09.09 ՀՕ-173-Ն)

է) արտահերթ կոչումի շնորհում:

Ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր:

2. Ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների:

4. (մասն ուժը կորցրել է 09.01.17-ից` սույն օրենքի 113-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն)

5. Փրկարար ծառայության ղեկավարի և նրա տեղակալների նկատմամբ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

6. Ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

7. Հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատություններում սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի «ա»-«գ» կետերով նախատեսված խրախուսանքներից, հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կիրառում է նաև խրախուսանքի հետևյալ միջոցները.

ա) հատուկ կրթաթոշակի նշանակում.

բ) կրթաթոշակի բարձրացում:

(57-րդ հոդվածը փոփ. 17.09.09 ՀՕ-173-Ն, 08.12.11 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։