Գլուխ 4 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ
Հոդված 23. «Ենթասպա» փրկարարական կոչում շնորհելը
Հոդված 23. «Ենթասպա» փրկարարական կոչում շնորհելը
«Ենթասպա» փրկարարական կոչում շնորհվում է`
ա) շարքային կազմի այն ծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ենթասպա» և դրանից բարձր փրկարարական կոչմանը, ու լրացել է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետը.
բ) փրկարարական ծառայության ընդունված և ենթասպայական պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն: