Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2016-05-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · հանրապետական գործադիր մարմնի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 69. Հանրապետական գործադիր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատությունը

գործել է մինչև 2016-05-06Բացել ARLIS-ում

Հոդված 69. Հանրապետական գործադիր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատությունը

(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)

1. Հանրապետական գործադիր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատությունը հանրապետական գործադիր մարմնի համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ակադեմիա), որն իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստում, վերաորակավորում, հետբուհական և լրացուցիչ կրթական ու գիտական ծրագրեր:

2. Հանրապետական գործադիր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, որոնք իրականացնում են միջին մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և լրացուցիչ կրթական ծրագրեր սույն հոդվածի առաջին մասում նշված բնագավառներում:

3. Հանրապետական գործադիր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատության պետի պաշտոնը փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն է:

4. Հանրապետական գործադիր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատության պետի մասնագիտացված տեղակալների, մասնագիտական ֆակուլտետների, ամբիոնների ղեկավարների, նրանց տեղակալների, մասնագիտական առարկաներ դասավանդող պրոֆեսորների, դոցենտների, բարձրագույն ուսումնական հաստատության ասիստենտի պաշտոնները փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ են, իսկ նշված ամբիոնների բաժնի պետերի և դասախոսների պաշտոնները` ավագ խմբի պաշտոններ:

5. Հանրապետական գործադիր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատության հիմնարկների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնները համապատասխանում են փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոններին, իսկ դրանց մասնագիտական ստորաբաժանումների ծառայողներինը` միջին խմբի պաշտոններին:

6. Հանրապետական գործադիր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատության պետին (ռեկտորին) նշանակում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը: Հանրապետական գործադիր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատության պետը պետք է ունենա գիտական աստիճան կամ գիտական կոչում, ոչ պակաս 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ:

7. Սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերում նշված փրկարարական ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը:

8. Հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատության ոչ մասնագիտական առարկաների գծով պրոֆեսորադասախոսական և այլ անձնակազմին, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է ուսումնական հաստատության ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:

10. Հանրապետական գործադիր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը:

(69-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։