Գլուխ 4 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ
Հոդված 21. «Շարքային» փրկարարական կոչում շնորհելը
Հոդված 21. «Շարքային» փրկարարական կոչում շնորհելը
«Շարքային» փրկարարական կոչում շնորհվում է` ա) փրկարարական ծառայության ընդունված քաղաքացիներին` վերապատրաստում անցնելուց հետո. բ) համապատասխան նախարարության ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին` որպես կուրսանտ գրանցելիս:
(21-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 07.04.16 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-488-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից)
(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)