Հոդված 63. Փրկարարական ծառայությունում ծառայության տարիքային սահմանափակումները
Հոդված 63. Փրկարարական ծառայությունում ծառայության տարիքային սահմանափակումները
1. Ծառայողների համար, ըստ պաշտոնների խմբերի, կիրառվում են հետևյալ տարիքային սահմանափակումները՝ ա) բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար՝ մինչև 65 տարին լրանալը. բ) գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 60 տարին լրանալը.
գ) ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 55 տարին լրանալը.
դ) կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 50 տարին լրանալը: Բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող և (կամ) բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 3 տարի ժամկետով:
Համապատասխան նախարարը գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 3 տարի, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` 5 տարի ժամկետով:
Համապատասխան նախարարության ուսումնական հաստատություններում փրկարարական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է մինչև նրանց 70 տարին լրանալը երկարաձգել համապատասխան նախարարը:
2. Սույն օրենքի 61-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետին համապատասխան ծառայությունից ազատումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո հաջորդ ամսվա 1-ին:
3. Բարձրագույն փրկարարական կոչում ունեցող, երկարամյա ծառայության հիմքով և հաշմանդամության կապակցությամբ ծառայությունից ազատված քաղաքացիներն ստանում են փրկարարական ծառայության համազգեստ կրելու իրավունք: Առանձին դեպքերում համապատասխան նախարարի հրամանով փրկարարական ծառայության համազգեստ կրելու իրավունք կարող է վերապահվել այլ անձանց:
(63-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-488-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից)
(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)