Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-12-ից մինչև 2025-10-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՐԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 9. Փրկարար ծառայության իրավունքները

գործել է մինչև 2025-10-28Բացել ARLIS-ում

Հոդված 9. Փրկարար ծառայության իրավունքները

(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)

Փրկարար ծառայությունն իր խնդիրների կատարումն ապահովելու նպատակով իրավունք ունի`

ա) օրենքով սահմանված կարգով անարգել օգտագործելու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կապի, տրանսպորտի միջոցները և այլ գույքը (բացի հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներից և այլ գույքից)` հետագա համարժեք փոխհատուցմամբ.

բ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներում ներգրավելու բնակչությանը.

գ) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման և իրականացման նպատակով հանձնարարություններ տալու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին.

դ) արգելելու մուտքը արտակարգ իրավիճակի, փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքների կատարման վայր ու պահանջելու բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները: (9-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։