Հոդված 28. Փրկարարական կոչումը վերականգնելը
Հոդված 28. Փրկարարական կոչումը վերականգնելը
1. Նախկին փրկարարական կոչումը վերականգնում է փրկարարական կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը` կոչումից զրկված անձանց դատվածության հանման կամ մարման, ինչպես նաև Հայաստանի փրկարար ծառայության ատեստացիոն հանձնաժողովի որոշման առկայության դեպքերում:
2. Փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ զեկուցագրերը Հայաստանի փրկարար ծառայության ատեստացիոն հանձնաժողովը քննարկում է ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Դրական հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովը նախապատրաստում է փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ միջնորդագիր, որին ընթացք է տրվում կոչում շնորհելու ներկայացման համար սահմանված կարգով:
3. Անօրինական դատապարտված քաղաքացիների նախկին փրկարարական կոչումը վերականգնվում է փրկարարական կոչումից զրկվելու օրվանից` արդարացման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: