Գլուխ 14 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 85. Կենսաթոշակների նշանակման պայմանները
Հոդված 85. Կենսաթոշակների նշանակման պայմանները
1. Ծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում և վճարվում է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո:
2. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և ծառայությունը շարունակող ծառայողներին դրամական բավարարմանը նշանակվում են հավելավճարներ` կառավարության սահմանած կարգով և չափերով:
3. Ծառայողներին հաշմանդամության կենսաթոշակ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում` ընտանիքների անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում` անկախ ծառայության տևողությունից:
4. Հայաստանի փրկարար ծառայության սոցիալական ապահովության ստորաբաժանումը վարում է կենսաթոշակառուի գործ, որի ձևը և վարման կարգը սահմանում է կառավարությունը: