Հոդված 94. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները
Հոդված 94. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները
1. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները.
ա) 18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը և թոռները, եթե եղբայրները, քույրերը և թոռները չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.
բ) կենսաթոշակային տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.
գ) ծնողներից կամ ամուսիններից մեկը, պապը, տատը, եղբայրը կամ քույրը` անկախ տարիքից և անաշխատունակությունից, եթե նա խնամում է զոհված (մահացած) կերակրողի 8 տարին չլրացած զավակներին, եղբայրներին, քույրերին կամ թոռներին ու չի աշխատում.
դ) պապը և տատը, եթե չունեն աշխատունակ զավակներ և չեն աշխատում:
2. Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների սովորողները կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը: