Հոդված 99. Կենսաթոշակների նշանակման ժամկետները
Հոդված 99. Կենսաթոշակների նշանակման ժամկետները
1. Սույն օրենքի համաձայն` հաշվարկվող կենսաթոշակները նշանակվում են`
ա) երկարամյա ծառայության և հաշմանդամության կենսաթոշակները` ծառայությունից ազատվելու կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամությունը հաստատելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու դիմումը տրվել է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամության հաստատումից հետո` 12 ամսից ոչ ուշ.
բ) կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը` կենսաթոշակի իրավունքի առաջացման օրվանից, եթե կենսաթոշակի համար դիմումը տրվել է կերակրողին կորցնելու օրվանից հետո` 12 ամսից ոչ ուշ:
2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետներից ավելի ուշ դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
3. Ծառայողներին հաշմանդամության կենսաթոշակները նշանակվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի սահմանած հաշմանդամության ամբողջ ժամանակաշրջանի համար:
4. Ծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են ցմահ:
5. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում է այն ամբողջ ժամանակամիջոցի համար, որի ընթացքում զոհված (մահացած) ծառայողի ընտանիքի անդամը պահպանում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը:
6. Կենսաթոշակի չափի փոփոխումը կամ ընտանիքի անդամներին կենսաթոշակի վճարման դադարեցումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբից, որի ընթացքում առաջացել են կենսաթոշակի չափի փոփոխման կամ վճարման դադարեցումը պայմանավորող հանգամանքներ: