Գլուխ 14 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 100. Հաշմանդամության կենսաթոշակի հետագա վերահաշվարկը
Հոդված 100. Հաշմանդամության կենսաթոշակի հետագա վերահաշվարկը
Վերազննության արդյունքներով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից ծառայողների հաշմանդամության խումբը փոխելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում հաշմանդամության կենսաթոշակի վճարումը կատարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ընդ որում` եթե հաշմանդամության խումբը բարձրանում է, ապա հաշմանդամության կենսաթոշակի չափը որոշվում է սույն օրենքի 91-րդ հոդվածով սահմանված կարգով` անկախ հաշմանդամության խմբի փոփոխման հանգեցնող պատճառներից: