Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-10-26-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 59. Կարգապահական տույժը կիրառելու կամ հանելու կարգը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 59. Կարգապահական տույժը կիրառելու կամ հանելու կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում` նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժեր ողջ ծավալով տալիս է Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը:

4. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ եռօրյա ժամկետում:

5. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:

6. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև մեկ տարին լրանալը, եթե ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

7. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանում է Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը:

8. Բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կարգապահական տույժեր կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը:

9. Գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված կարգապահական տույժեր կարող է կիրառել նաև Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի տեղակալը:

10. Ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաև Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի տեղակալն ու ծառայողի անմիջական ղեկավարը:

11. Ծառայողի նկատմամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «ե» կետով նախատեսված տույժը նրան կոչում շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կարող է կիրառվել միայն մեկ անգամ:

12. Ծառայողների նկատմամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

13. Ծառայողական քննության ժամանակահատվածում ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կվնասի ծառայությանը կամ կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:

14. Ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի արդարացնող հիմքով ավարտի դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։