Հոդված 80. Ծառայողի վարձատրության կարգը
Հոդված 80. Ծառայողի վարձատրության կարգը
1. Ծառայողի վարձատրության և դրամական օգնության վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:
2. Ծառայողի դրամական բավարարման վճարումները տրվում են կանխիկ կամ նրանց հայեցողությամբ` վճարագրերով կամ բանկային հաշվին դրամական փոխանցումներով:
3. Ծառայողներին յուրաքանչյուր ամսվա համար դրամական բավարարումը վճարվում է մինչև այդ ամսվա 30-ը ընկած ժամանակահատվածում:
4. Ծառայողին վճարովի արձակուրդի համար հիմնական արձակուրդային վճարը և միանվագ դրամական օգնությունը տրվում է արձակուրդից առնվազն երեք օր առաջ:
5. Ծառայողին նախորդ տարվա արդյունքների հիման վրա պարգևատրումը տրվում է հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:
6. Ծառայողի վարձատրության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն նրա համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:
7. Հայաստանի փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման պատճառով, ինչպես նաև բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա ծառայողին առանց նրա համաձայնության ցածր պաշտոնի փոխադրելու դեպքում պահպանվում է ծառայողի կողմից զբաղեցրած նախորդ պաշտոնի համապատասխան խմբի դրամական բավարարման մակարդակը:
8. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ այլ աշխատանքի վայր գործուղված կամ պաշտոնի փոփոխման դեպքում ծառայողների նախկին դրամական բավարարումը պահպանվում է, եթե նոր պաշտոնում այն ավելի ցածր է: