Հոդված 89. Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը
Հոդված 89. Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը
1. Երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է հետևյալ չափերով.
ա) սույն օրենքի 88-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետում նշված ծառայողներին` դրամական բավարարման 70 տոկոսի չափով: 20 տարուց ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա դիմաց երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման 2 տոկոսի չափով, իսկ աշխատած և փրկարարական ծառայության հետ չկապված յուրաքանչյուր տարվա համար` 1 տոկոսի չափով.
բ) սույն օրենքի 88-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետում թվարկված ծառայողներին` դրամական բավարարման 65 տոկոսի չափով: 25 տարուց ավելի աշխատած և փրկարարական ծառայության հետ չկապված յուրաքանչյուր տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման 1 տոկոսի չափով:
2. Բոլոր դեպքերում կենսաթոշակը չի կարող գերազանցել դրամական բավարարման չափը և ցածր լինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 150 տոկոսից: