Գլուխ 14 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 90. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հաշվարկը
Հոդված 90. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հաշվարկը
1. Սույն օրենքի 14-րդ գլխով նախատեսված կենսաթոշակ նշանակելիս փրկարարական ծառայության ստաժում հաշվարկվում են նաև զինված ուժերում ծառայության ստաժը, ազգային անվտանգության և ոստիկանության մարմիններում ծառայության ստաժը: 2. Ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փրկարարական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում` արտոնյալ պայմաններում ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը: