Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՐԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 7. Հայաստանի փրկարար ծառայության համակարգը, կառուցվածքը և ղեկավարումը
Հոդված 7. Հայաստանի փրկարար ծառայության համակարգը, կառուցվածքը և ղեկավարումը
1. Հայաստանի փրկարար ծառայության համակարգում գործում են կառուցվածքային, առանձնացված, տարածքային և այլ ստորաբաժանումներ, ուսումնական հաստատություններ:
Հայաստանի փրկարար ծառայության կառուցվածքը և թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը(պետը)` կենտրոնացված և միանձնյա ղեկավարման սկզբունքով: