Հոդված 11. Ծառայությունը Փրկարար ծառայությունում
Հոդված 11. Ծառայությունը Փրկարար ծառայությունում
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
1. Փրկարար ծառայությունում ծառայությունը (այսուհետ` փրկարարական ծառայություն) պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
1.1. Հանրապետական գործադիր մարմնի համակարգում գործող ուսումնական հաստատությունում, ճգնաժամային կառավարման կենտրոնում և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններում փրկարարական ծառայությունը կազմակերպվում է նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն` պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող և այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների հատկացված թվաքանակի սահմաններում:
2. Փրկարար ծառայությունում, առանձին ստորաբաժանումների առանձնահատկություններից ելնելով, առանձին պաշտոններում կարող են նշանակվել (աշխատանքի ընդունվել) քաղաքացիական ծառայողներ` քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
3. Փրկարարական ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով:
(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն)