Գլուխ 8 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 41. Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը
Հոդված 41. Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը
1. Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափն ըստ պաշտոնների սահմանում է կառավարությունը:
2. Կառավարության սահմանած պաշտոնային դրույքաչափերի հիման վրա ծառայողին պաշտոնային դրույքաչափ նշանակում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը:
3. Փրկարար ծառայության տնօրենի և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը հավասար են «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, համապատասխանաբար պետական մարմնի ղեկավարի ու պետական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափերին:
(41-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն)