Գլուխ 13 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 77. Ծառայողների եկամուտները հարկավորելը
Հոդված 77. Ծառայողների եկամուտները հարկավորելը
(վերնագիրը փոփ. 22.12.10 ՀՕ-249-Ն)
1. Ծառայողները, ինչպես նաև ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են եկամտային հարկ վճարելու արտոնություններից` օրենքով սահմանված կարգով և չափերով: Ծառայողներին մատուցված ծառայությունների կամ բնամթերային (ոչ դրամական ձևով) ստացած եկամուտները հարկման առումով չեն ներառվում համախառն եկամտի մեջ և չեն հարկվում եկամտային հարկով:
2. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-249-Ն)
(77-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-249-Ն)