Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում խնդիրներ իրականացնող` Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները, այդ մարմնում ծառայությունը, պաշտոնները և կոչումները, ծառայության անցնելու կարգն ու պայմանները, պաշտոնի նշանակման և կոչումներ շնորհելու կարգը, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններն ու հիմնական հարաբերությունները: (1-ին հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն) Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
հատուկ փրկարարական ջոկատ` առանձին բարդության փրկարարական աշխատանքների կատարման համար մասնագիտացված ստորաբաժանում.
հատուկ հրշեջ ջոկատ` առանձին բարդության հրդեհաշիջման աշխատանքների կատարման համար մասնագիտացված ստորաբաժանում.
հրշեջ-փրկարարական ջոկատ` փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների համար նախատեսված ստորաբաժանում: