Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2016-05-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 58. Ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

գործել է մինչև 2016-05-06Բացել ARLIS-ում

Հոդված 58. Ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Կարգապահական զանցանքի՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում, եթե դրանք չեն պարունակում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

ա) նկատողություն.

բ) խիստ նկատողություն.

գ) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

դ) ծառայողական ոչ լրիվ համապատասխանություն.

ե) կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

զ) փրկարարական ծառայությունից ազատում.

Ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր:

2. Հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված տույժերից, կարող են կիրառվել նաև հետևյալ տույժերը.

ա) հերթական արձակման իրավունքից զրկում.

բ) հատուկ կրթաթոշակից զրկում.

գ) ազատում ուսումնական հաստատությունից:

(58-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։