Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2016-05-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 75. Ծառայողների բուժսպասարկումը

գործել է մինչև 2016-05-06Բացել ARLIS-ում

Հոդված 75. Ծառայողների բուժսպասարկումը

1. Ծառայողները և նրանց ընտանիքի անդամներն ապահովվում են անվճար որակյալ բուժօգնությամբ համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բուժհիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:

2. Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով ազատված, հաշմանդամ դարձած ծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը կատարվում է սույն օրենքով և կառավարության սահմանած կարգով:

3. Հանրապետական գործադիր մարմնի համակարգում գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն` փրկարարական ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների (այդ թվում` կենսաթոշակառուների ու նրանց ընտանիքների անդամների) բուժսպասարկումը և բուժումը կատարելու նպատակով:

4. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունը արտակարգ իրավիճակների և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ գործում է աղետների բժշկության համակարգում ու իրականացնում է տուժած բնակչության բուժսպասարկում:

5. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունից կարող են օգտվել այլ մարմինների ծառայողները և քաղաքացիները: Այդ մարմինների ցանկը և հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունում փրկարարական ծառայությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

7. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատության փրկարարական ծառայության պաշտոնների համապատասխանությունը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պաշտոնների խմբերին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ փրկարարական ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում, և կոչումները շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով:

9. Հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորվում է հանրապետական գործադիր մարմնի բժշկական հանձնաժողով, և սահմանվում են այդ հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանները և լիազորությունները:

10. Սույն հոդվածով նախատեսված բժշկական հաստատությունը ստեղծվում է օրենքով չարգելված միջոցների հաշվին:

(75-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։