Հոդված 21. Հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարումը և դադարեցումը
Հոդված 21. Հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարումը և դադարեցումը
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-249-Ն)
1. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող հինգերորդ տարվա նույն օրը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝
1) լրացել է նրա պաշտոնավարման առավելագույն տարիքը.
2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
3) նա, նախապես տեղեկացնելով վարչապետին, իր հրաժարականի մասին գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին.
4) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
5) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
6) նա մահացել է.
7) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե՝
1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.
2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.
3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.
4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.
5) նա չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները.
6) պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ նա նշանակման պահին չի համապատասխանել Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին:
4. Սույն հոդվածով նախատեսված հիմքերի վերաբերյալ Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը, գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:
(21-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-249-Ն)