Հոդված 22. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ աշխատանքների կազմակերպումը
Հոդված 22. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ աշխատանքների կազմակերպումը
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-33-Ն)
1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի և կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով: Կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:
2. Կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը և հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են Հանձնաժողովի որոշումներով: Հանձնաժողովի աշխատողների թիվը համաձայնեցվում է վարչապետի հետ:
3. Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
(22-րդ հոդվածը խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.12.13 ՀՕ-185-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն, փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-33-Ն)