Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-29-ից մինչև 2021-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 33. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌևՏՐԱՅԻՆ, բանկային կամ ծառայողական ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

գործել է մինչև 2021-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 33. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌևՏՐԱՅԻՆ, բանկային կամ ծառայողական ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

(վերնագիրը լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն)

1. Առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, Հանձնաժողովի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի անդամները և աշխատողներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաև անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկությունները և ծառայողական տեղեկատվությունը:

3. Առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքում տնտեսվարող սուբյեկտին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման հանրապետական բյուջեի միջոցների հաշվին` օրենսդրությամբ սահմանված կարգով:

(33-րդ հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-33-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։