Հոդված 64. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը
Հոդված 64. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը
1. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո նրա կողմից երկշաբաթյա ժամկետում վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողով գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող նյութեր ներկայացնելու միջոցով: Վարչական վարույթի մասնակցի հիմնավոր միջնորդության հիման վրա սույն մասով սահմանված ժամկետը կարող է Հանձնաժողովի նախագահի գրությամբ երկարաձգվել մինչև երկշաբաթյա ժամկետով։
2. Հանձնաժողովը բանավոր լսումներ անցկացնելու անհրաժեշտության դեպքում վարույթի մասնակիցներին և, ըստ անհրաժեշտության, այլ անձանց ծանուցում է Հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին:
3. Նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ նիստի անցկացման համար: