Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-31-ից մինչև 2021-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 17 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 88. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ արագացված վարույթը

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 88. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ արագացված վարույթը

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում վարույթով պատասխանողը իրեն վերագրվող իրավախախտման փաստն ընդունելու և իրավախախտման հետևանքները վերացրած լինելու դեպքում կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով:

2. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացվելու դեպքում վարույթով պատասխանողը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարելու փաստը:

3. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը Հանձնաժողովը բավարարում կամ մերժում է միջնորդությունն ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում:

4. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե այն համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին։ Նշված պահանջները չբավարարելու դեպքում միջնորդությունը մերժվում է։

5. Արագացված վարույթ կիրառելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի՝ ըստ էության քննությանն ուղղված գործողություններ չեն իրականացվում, և գնահատվում են միայն պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

6. Հանձնաժողովը վարույթի արդյունքում որոշումը կայացնում է արագացված վարույթ կիրառելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում՝ առանց վարույթի մասնակիցներին լսման նպատակով նիստ հրավիրելու:

7. Արագացված վարույթի կիրառման արդյունքում պատասխանատվության միջոց կիրառելիս պատասխանատվության միջոցը չի կարող գերազանցել տվյալ իրավախախտման համար նախատեսված ամենախիստ պատասխանատվության միջոցի մեկ երկրորդը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։