Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-01-ից մինչև 2022-03-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 43. Պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների պարտականությունը Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում

գործել է մինչև 2022-03-12Բացել ARLIS-ում

Հոդված 43. Պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների պարտականությունը Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում

1. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմինները, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն, բացառությամբ, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա:

2. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն, բացառությամբ եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով:

3. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն պահանջելիս Հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իրավական հետևանքների մասին:

4. Տնտեսավարող սուբյեկտի հիմնավոր միջնորդության հիման վրա Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տեղեկատվության ներկայացման ժամկետը համապատասխանաբար կարող է Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել, և տեղեկատվությունը ենթակա է տրամադրման այդ ժամկետում:

5. Եթե որևէ տնտեսավարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկատվություն, ապա Հանձնաժողովի կողմից իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի, նյութերի և այլ տեղեկատվության հիման վրա որոշում կայացվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը չի ազատվում փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանված պատասխանատվությունից:

6. Հանձնաժողովի կողմից փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն պահանջելու իրավաչափությունը տնտեսավարող սուբյեկտը կարող է վիճարկել միայն այն չտրամադրվելու դեպքում՝ Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման վիճարկման շրջանակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։