Հոդված 75. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցների իրավունքները և պարտականությունները
Հոդված 75. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցների իրավունքները և պարտականությունները
1. Վարույթի մասնակիցները, սույն օրենքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն՝
1) ծանոթանալու գործի նյութերին, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) ներկայացնելու ապացույցներ.
3) հարցեր տալու վարույթի մասնակիցներին.
4) միջնորդություններ անելու և բացատրություն տալու.
5) վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ հայտնելու դիրքորոշում.
6) հայտնելու բացարկ.
7) բողոքարկելու Հանձնաժողովի՝ բողոքարկման ենթակա որոշումները.
8) կատարելու սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ գործողություններ:
2. Վարույթի մասնակիցները պարտավոր են՝
1) տրամադրել պահանջվող փաստաթղթերն ու տեղեկատվությունը.
2) չխոչընդոտել Հանձնաժողովի կողմից օրենսդրությամբ լիազորված գործողությունների իրականացմանը և ենթարկվել վարույթի շրջանակում իրենց ներկայացված օրինական պահանջներին.
3) հարգալից վերաբերմունք դրսևորել Հանձնաժողովի, Հանձնաժողովի աշխատողների և վարույթի մասնակիցների հանդեպ.
4) կատարել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված գործողություններ: