Գլուխ 14 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Հոդված 61. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունը
Հոդված 61. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունը
1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը, բացառությամբ նորմատիվ իրավական ակտի նախագծի կապակցությամբ ընդունվելու դեպքի, պարտադիր է, և դրանով չառաջնորդվելը կարող է հիմք լինել տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու համար:
2. Նորմատիվ իրավական ակտի նախագծի՝ տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը կրում է խորհրդատվական բնույթ:
(հոդվածը 03.07.25 ՀՕ-205-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից)
(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)