Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 17 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 88. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ արագացված վարույթը

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 88. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ արագացված վարույթը

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, իսկ սույն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի երկարաձգման դեպքում երկարաձգված ժամկետում վարույթով պատասխանողը իրեն վերագրվող իրավախախտման հետևանքները վերացրած լինելու և իրավախախտման փաստն ընդունելու, իսկ սույն օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում միայն իրավախախտման փաստն ընդունելու դեպքում կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով: Այն դեպքում, երբ իրավախախտման հետևանքները վերացնելն անհնար է, իրավախախտման հետևանքները վերացված լինելու պայմանը իրավախախտման փաստի ընդունման դեպքում համարվում է առկա:

2. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացվելու դեպքում վարույթով պատասխանողը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարելու փաստը:

3. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը Հանձնաժողովը բավարարում կամ մերժում է միջնորդությունն ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում:

4. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե այն համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին։ Նշված պահանջները չբավարարելու դեպքում միջնորդությունը մերժվում է։

5. Արագացված վարույթ կիրառելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի՝ ըստ էության քննությանն ուղղված գործողություններ չեն իրականացվում, և գնահատվում են միայն պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

6. Հանձնաժողովը վարույթի արդյունքում որոշումը կայացնում է արագացված վարույթ կիրառելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, բացառությամբ չհայտարարագրված համակենտրոնացման առնչությամբ հարուցված վարույթների, որոնց դեպքում կիրառվում են վարույթի ժամկետների ընդհանուր կանոնները:

7. Արագացված վարույթի կիրառման արդյունքում պատասխանատվության միջոց կիրառելիս պատասխանատվության միջոցը չի կարող գերազանցել տվյալ իրավախախտման համար նախատեսված ամենախիստ պատասխանատվության միջոցի մեկ երկրորդը:

(88-րդ հոդվածը փոփ. 04.03.22 ՀՕ-44-Ն, լրաց. 16.01.24 ՀՕ-29-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-205-Ն)

(16.01.24 ՀՕ-29-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։