Հոդված 42. Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների ընդունման մասին իրազեկելը և ուժի մեջ մտնելը
Հոդված 42. Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների ընդունման մասին իրազեկելը և ուժի մեջ մտնելը
1. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ստորագրվելու օրվանից եռօրյա ժամկետում, ուղարկվում են հասցեատիրոջը։ Հանձնաժողովի որոշումները, եզրակացությունները և Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող հատվածների:
2. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, բացառությամբ Հանձնաժողովի ընդունած վարչական ակտերի և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև այն դեպքի, երբ Հանձնաժողովը սահմանել է որոշման ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ:
3. Հանձնաժողովի եզրակացություններն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:
(42-րդ հոդվածը փոփ. 03.07.25 ՀՕ-205-Ն)
(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)