Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-02-14-ից մինչև 2004-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 23. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

գործել է մինչև 2004-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

1. Հանձնաժողովի նախագահը`

ա) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

բ) համակարգում և ապահովում է Հանձնաժողովի և նրա աշխատակազմի բնականոն աշխատանքը.

գ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին և քննարկվող հարցերի վերաբերյալ հայտնել գրավոր կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ.

դ) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը.

ե) կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը.

զ) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները.

է) հաստատում է Հանձնաժողովի աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին, ընդունում է որոշումներ նրանց խրախուսման կամ կարգապահական տույժի ենթարկելու մասին, իրականացնում է սույն օրենքով և կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ:

2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` Հանձնաժողովի անդամներից տարիքով առավել ավագը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։