Հոդված 30. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 30. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն հինգը:
3. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին:
4. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
5. Նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության` Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով:
6. Նիստերին մասնակցելու շահագրգիռ անձանց իրավունքը երաշխավորվում է: Հանձնաժողովը քննարկումից առնվազն հինգ օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա և ժամի մասին` նշելով քննարկման ենթակա հարցի բնույթն ու համառոտ նկարագրությունը` կցելով հարցին առնչվող նյութերը:
Ծանուցված շահագրգիռ անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը:
7. Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ, տալ բացատրություններ և բերել փաստարկներ, առարկել նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառման դեմ, ինչպես նաև ներկայացնել այլ միջնորդություններ:
8. Քննարկման արդյունքում Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում (եզրակացություն) այն փաստերի շարադրմամբ, որոնք դրված են տվյալ որոշման հիմքում: Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է: Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:
9. Որոշման (եզրակացության) ընդունումից հետո հինգ օրվա ընթացքում դրա պատճենը տրամադրվում է այն անձին, որի վերաբերյալ դա կայացվել է, կամ ուղարկվում է նրան պատվիրված նամակով:
10. Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել դատական կարգով` երեսունօրյա ժամկետում: