Հոդված 15. ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԱՄԲԱՎԻ, ՎԱՐԿԱՐԺԵՔԻ ՎՆԱՍՈՒՄԸ
Հոդված 15. ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԱՄԲԱՎԻ, ՎԱՐԿԱՐԺԵՔԻ ՎՆԱՍՈՒՄԸ
1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը շփոթություն առաջացնելուց անկախ վնասում է կամ կարող է վնասել տնտեսվարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը), համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով տնտեսվարող սուբյեկտի համբավի կամ վարկարժեքի վնասումը կարող է հիմնականում լինել սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ մասում թվարկված օբյեկտների հետ կապված համբավի կամ վարկարժեքի թուլացման արդյունք:
Համբավի կամ վարկարժեքի թուլացում է համարվում սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ մասում թվարկված տարբերակիչ բնութագրերի կամ գովազդային նշանակությունների (իմաստի) նվազեցումը, մասնավորապես որոշակի ապրանքների համար գրանցված կամ ճանաչում ձեռք բերած ապրանքային նշանին նման նույնական նշան կիրառելով` միանգամայն տարբեր այլ ապրանքների համար:
(15-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն)